Առաջիկայում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Արմավիրի մարզում
![](https://168.am/wp-content/uploads/2022/06/jur1-2.jpg)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման անկման պատճառով առաջիկայում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Արմավիրի մարզի՝ Արմավիր, Մեծամոր քաղաքներում, Լեռնագոգ, Արտամետ, Բաղրամյան,Մայիսյան, Մյասնիկյան, Խանջյան, Քարակերտ գյուղերում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: