Բաժիններ՝

Իշխանական վերնախավը՝ Բանակի օրվա առիթով, կերուխումի էր Ծառուկյանի «Օջախում». մամուլ

«Եթե 2008 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀԿ գրասենյակում ասեղ գցելու տեղ չէր լինում, անշլագ ու բրոունյան շարժում էր թե միջանցքներում, թե սենյակներում և թե դրսում, հիմա, Սևակի խոսքերով, «լռություն է` խորունկ-խորհրդավոր»: Այդպիսի լռություն էր ՀՀԿ շտաբում նաև մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որովհետև իրական շտաբը ոչ թե ՀՀԿ-ում, այլ Բաղրամյան 26-ում էր»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Լռությունն այս օրերին խորացել է մանավանդ Հովիկ Աբրահամյանի 55-րդ տարեդարձի տոնակատարությունից հետո, որին Սերժ Սարգսյանը չի մասնակցել, տոնակատարությունն էլ առանձնապես շքեղ չի եղել. որ «շեֆը գար, շքեղ կլիներ»,- ասացին: Ինչից էլ Հովիկ Աբրահամյանը բավականին նեղվել է, որն էլ ՀՀԿ-ում հեռուն գնացող եզրակացությունների տեղիք է տվել:

Ի դեպ, ՀՀԿ շտաբում, ի տարբերություն 2008-ի, գրեթե չի լինում Ռուբեն Հայրապետյանը: Իսկ Սամվել Ալեքսանյանն էլ այսքան ժամանակ մեկ անգամ է «երևացել»: Փոխարենը՝ հաճախացել են սեղանների շուրջ կերուխումերը. չէ՞ որ այս անգամ առանձնապես աշխատելու կարիք էլ չկա, իսկ հանդիպումների Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին չի տանում: Երեկ ևս իշխանական վերնախավը՝ Բանակի օրվա առիթով, կերուխումի էր Ծառուկյանի «Օջախում»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս