Բաժիններ՝

Հակառակ Փաշինյանի խոստումների՝ Օդանավակայանի տաքսիները պետք է լիզենզավորվեն

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց անմիջապես հետո մի քանի անգամ խոստացել է անհատ տաքսի վարորդներին ազատել օրենքով սահմանված արտոնագրային վճարից և լիցենզավորման պարտականությունից։

Փաշինյանը 2018 թվականին պնդում էր, որ եթե վարորդներն ազատվեն հարկերից, դա կբերի սակագների նվազման և կնպաստի տրանսպորտի խնդիրների կարգավորմանը։

«Մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակն իրականացնել առանց վճար ունենալու, առանց լիցենզիայի։ Եվ այս որոշման շահառուն, տարբեր փորձագիտական գնահատականներով, 50.000 մարդ է»,- հայտարարել էր Փաշինյանը։

Բայց, ինչպես ասում են, քարոզչական նպատակներով խոստումներ տալը մի բան է, իրականում դրանք կյանքի կոչելը՝ բոլորովին այլ բան: Եվ ահա Կառավարությունը հունիսի 17-ի նիստում օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկով, գուցե և ի հեճուկս 4 տարի առաջ Փաշինյանի հնչեցրած հայտարարության, որոշում է կայացրել, որ, մասնավորապես, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն իրականացնողները պետք է անպայման ունենան լիցենզիա։

Ըստ ընդունված որոշման՝ օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումն օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են, բազմագույն, տհաճ արտաքին տեսքով: Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է:

Կառավարությունը որոշել է մատուցվող ծառայության որակը բարձրացնելու, ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու և առկա այլ խնդիրները կանոնակարգելու նպատակով սույն գործունեությունը սահմանել՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեություն։

Կառավարության այս որոշումը նշանակում է՝ տաքսիները կլիցենզավորվեն, եթե բավարարեն հետևյալ (ներգրավվող ավտոմոբիլի տարիքային սահմանափակում, արտաքին տեսքի և գույնի նկատմամբ պահանջ, ներգրավվող ավտոմոբիլի վառելիքային համակարգի վերասարքավորման արգելք, օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցում իրականացնելու և պատվերը ընդունելու պայմաններ) պահանջներին, հակառակ դեպքում տաքսու վարորդները չեն կարողանա օդանավակայանի տարածքում գործունեություն իրականացնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս