«Պատերազմի ժամանակ մեզ ղեկավարել է մարշալ Աննա բաջին»․ զոհված սպայի մայր

«Պատերազմի նախաձեռնողը եղել է Նիկոլը, ուրեմն թող պատասխան տա»,- այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

Դիմելով իրավապահ մարմիններին և դատական իշխանությանը՝ զոհված սպայի մայրն ասաց․

«Նիկոլը սանձազերծել է պատերազմը, մեր երեխաներին տարել է մահվան գիրկը․․․ Քննչական օրգաններ եք, դատարաններ եք, դատավորներ եք, կա՛ դավաճանություն, կա՛ն զոհեր, կա՛ դահիճը, ի՞նչ դժվար բան կա սրան դատելու մեջ, ես էլ կդատեմ, տվեք ինձ, ես կդատեմ։ Եթե այս դատը չկայանա, ապա նոր Սողոմոն Թեհլերյաններ կլինեն, որոնցից մեկը ես եմ լինելու։ Նիկո՛լ, զգուշացի՛ր ինձանից, դո՛ւ ես էս պատերազմը սանձազերծողը ու քո կինը, որ նստել է Ստեփանակերտի բունկերում ու բոլոր հրամանատարներին թույլ չի տվել հարձակում գործել, մեր հայրենիքը հանձնել է թշնամուն։ Արցախը հանձնեցիր, ստո՛ր, Հայաստա՞նն ինչի ես հանձնում, դու էս դատից ո՞նց ես դուրս գալիս․․․»։

Տիկին Լիդան կոչ արեց, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց, կանգնեն իրենց կողքին, ճնշում գործադրեն դատական իշխանությունների վրա, որպեսզի այդկերպ մեղավորները պատժվեն․

«Պատերազմից հետո Հայաստանը ընկել է թուրք-ադրբեջանական լծի տակ, մի կտոր է մնացել։ Հայ ժողովուրդ, ձեր փողոց դուրս գալը մեր փրկությունն է, Արցախի փրկությունն է։ Պատերազմի ժամանակ մեզ ղեկավարել է մարշալ Աննա բաջին, և մի հատ գեներալ դուրս չի եկել՝ Աննա բաջուն սատկացնի, որ մեր երեխաներն այս օրը չընկնեին․․․»։

Տեսանյութեր

Լրահոս