«Ձեր դռան մոտ քաղաքացու վրա կրակում էին, ու Դուք լուռ եք մնացել այդ ժամանակ. Դուք դա չեք մարսելու». Մամիջանյանը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին

«Բոլորս վրդովվում ենք միջազգային կառույցների, արևմտյան դեսպանատների լռությունից. ես հիմնավոր կասկած ունեմ, որ այդ լռությունը գին ունի, ու այդ գինը վճարվել է արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններով»,- Ֆրանսիայի հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Հայկ Մամիջանյանը դիմեց ՀՀ-ում ԵՄ դեսպանին. «Տիկին դեսպան, Դուք տևական ժամանակ անհասկանալի լռություն եք ցույց տալիս, մեղմ ասած՝ անհասկանալի, բայց ամսի 3-ին այն հրեշավոր վայրագությունները, որոնք իրականացվեցին ժողովրդի դեմ, տեղի են ունեցել ԵՄ դեսպանատան դռան դիմաց: Դուք չեք կարողանալու ասել՝ մենք դա չտեսանք, որովհետև ձեր տեսախցիկներն են նույնիսկ դա ֆիքսել: Ես չգիտեմ՝ երբ է ավարտվելու Ձեր առաքելությունը, իմ տեղեկություններով՝ շատ շուտ, որովհետև նման դիվանագիտական կարիերան չի կարող երկար շարունակվել, բայց Դուք հավերժ մնալու եք այն ԵՄ պաշտոնյան Հայաստանում, որի դռան մոտ քաղաքացի էին ծեծում, որի դռան մոտ քաղաքացու վրա կրակում էին, ու Դուք լուռ եք մնացել այդ ժամանակ ու Դուք դա չեք մարսելու»:

Տեսանյութեր

Լրահոս