Բաժիններ՝

Աշխատավարձը համարժեք չէ

Աշխատակիցների աշխատանքային վատ պայմանները չեն կարող նպաստել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց նկատմամբ լավ վերաբերմունքի դրսևորմանը:
Այսպիսի եզրահանգման է եկել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ստեղծված  Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խումբը՝  նախօրեին  «էրեբունի» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում կատարելով  հերթական  մշտադիտարկումը:

Խումբը  «էրեբունի» ՔԿՀ-ում, ի թիվս այլ խնդիրների, բարձրացնում է հիմնարկի աշխատակիցների խնդիրները:

Այս պահին քրեակատարողական հիմնարկում կան 15-ից ավել թափուր հաստիքներ, որոնց հիմնական պատճառը ցածր աշխատավարձերն ու աշխատանքի ծանրաբեռնվածությունն է, ինչի պատճառով դժվար է գտնել համապատասխան պատրաստվածության աշխատողներ: 24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակիցները ապահովված չեն նաև համապատասխան սննդի ընդունման վայրով /ճաշարանով/ և սննդով: Բացի այդ հիմնարկի աշխատաակիցները մինչ օրս օգտվում են ՀՀ ոստիկանության աշխատակիցներին սպասարկող պոլիկլինիկայից, որտեղ, նրանց հավաստմամբ, պատշաճ բժշկական սպասարկում չի ապահովվում:

«Վարդաշեն» ՔԿՀ-ում աշխատանքային խումբն արձանագրել էր նույն խնդիրները:

24 ժամ հերթապահություն իրականացնող աշխատակցի համար նույնիսկ նախատեսված չէ սանհանգույց, և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ստիպված են լինում օգտվել ՔԿՀ-ի պատժախցերի կամ կարանտինային խցերի սանհանգույցներից, երբ այնտեղ պահվող ազատազրկվածներ չեն լինում:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս