Բաժիններ՝

Հովհաննես Ազոյանին թմրանյութեր մատակարարողին Վերաքննիչ դատարանը դատապարտեց 7 տարվա ազատազրկման

Շուրջ 2.5 ամիս առաջ 168.am-ը մահվան ելքով մի դժբախտ դեպքի (կամ միգուցե հանցագործության) վերաբերյալ տեղեկություն էր հրապարակել, որի գլխավոր գործող անձի մասին շատ հետաքրքիր ինֆորմացիա էր մեզ հասու դարձել:

Իրադարձությունների կիզակետում հանգամանքների բերումով հայտնված տղամարդը թմրամոլ էր, ու ինչպես մեզ հաջողվեց պարզել, ոչ միայն թմրամոլ էր, այլև թմրանյութերի մատակարար: Հոդվածը հրապարակելու պահին վերջինս՝ Վահե Ս.-ն, որպես ամբաստանյալ էր անցնում Վերաքննիչ քրեական դատարանում, թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով:

168.am-ին հաջողվել էր պարզել, որ նրան ի սկզբանե մեղադրանք է առաջադրված եղել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու համար, սակայն Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, ով սովորություն ունի քաղաքի սրճարաններում հեռախոսով բարձր գոռալով դատավորներին կարգադրել այս կամ այն մարդուն կալանավորել, վերաորակել է նշված անձի մեղադրանքը՝ իրացումը փոխելով պահելու հանցակազմով, 266-րդ հոդվածը՝ փոխարինելով 268-ով:

Իրականում այս երկու հոդվածներն իրարից տարբերվում են՝ ինչպես բովանդակությամբ, այնպես էլ՝ արարքների ծանրությամբ, և հետևաբար՝ պատժով: Կարճ ասած՝ թմրանյութ իրացնելն անհամեմատ ավելի ծանր հանցանք է, քան պահելը, և Արթուր Մկրտչյանն Առաջին ատյանում բավականին մեղմ դատավճիռ է նշանակել Վահե Ս.-ի նկատմամբ:

Ըստ որոշ տվյալների՝ Արթուր Մկրտչյանի կողմից Վահե Ս.-ի արարքի վերաորակավորումը բարի կամքի դրսևորում չէ տվյալ անձի նկատմամբ. ըստ օդում կախված լուրերի՝ վերջինս ՀՀ գործող իշխանության ներսում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց մերձավոր շրջապատի համար թմրանյութ մատակարարող անձնավորություններից է:

Վահե Ս.-ն, ըստ մեզ հասած տեղեկությունների, թմրանյութ է մատակարարել, մասնավորապես, կատակերգակ դերասան, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի աջակից և մոլի երկրպագու Հովհաննես Ազոյանին (Կոլոտ Հովո), ով Արցախի ու Հայաստանի համար կործանարար պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ, պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևի դեմքին վերջապես խաղաղություն էր տեսել: Միգուցե Ալիևի դեմքին խաղաղություն տեսնելու պահի՞ն էլ Հովհաննես Ազոյանը գտնվել է թմրամիջոցների ազդեցության տակ…

Ի դեպ, Հովհաննես Ազոյանն այս գործով որպես վկա էր անցնում:

Եվ ահա, երեկ Վերաքննիչ քրեական դատարանում այս գործի հանգուցալուծումն էր:

168.am-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջական կազմով միաձայն բեկանել է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի կայացրած վճիռը և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մատակարար Վահե Ս.-ին դատապարտել 7 տարվա ազատազրկման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս