Բաժիններ՝

Պենտագոնը չվճարվող արձակուրդ է ուղարկել 46.000 պայմանագրային քաղաքացիական ծառայողների

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը չվճարվող արձակուրդ է ուղարկել մոտ 46.000 պայմանագրային քաղաքացիական աշխատակիցների: Այս մասին երեկ հայտարարել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էշթոն Կարտերը:

Վերջինիս խոսքերով՝ Պենտագոնը նաև կրճատում է ԱՄՆ զինված ուժերի ռազմանավերի ու ավիատեխնիկայի պահպանման ու տեխնիկական սպասարկման վրա արվող ծախսերը: Նա հավելել է, որ եթե ամերիկյան իշխանությունները չկարողանան վերջնական պայմանավորվածության գալ բյուջեի հարցերի շուրջ, ապա Պենտագոնի մոտ 800.000 քաղաքացիական ծառայողները կարող են հեռացվել աշխատանքից:

Կարտերի գնահատմամբ՝ դրանով իսկ Պենտագոնը կարող է տնտեսել մինչև 5 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է մինչև 2017 թվականը զինված ուժերի քանակը կրճատել 100.000-ով, ինչն արվելու է երկրի պաշտպանական նոր ռազմավարության շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս