Բաժիններ՝

Հրանտ Դինքի սպանության պատվիրատուները չեն դատապարտվել. ԵԽԽՎ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ն Թուրքիային դատապարտել է մամուլի ազատության բացակայության համար: ԵԽԽՎ-ի զեկույցում նշված է, որ Թուրքիայում մեծ քանակությամբ ձերբակալված, կալանավորված կամ հալածված լրագրողների առկայությունը կաթվածահար անելու էֆեկտ է ունենում լրատվական դաշտի վրա.

«2012 թվականի ապրիլի դրությամբ բանտերում գտնվում էր 95 լրագրող, որոնք կա՛մ դատապարտվելուց հետո կրում էին իրենց ազատազրկումը, կա՛մ էլ սպասում էին իրենց դատավճռին: Դրանից հետո նրանց քանակն աճել է: Լրագրողների մեծամասնությունը մեղադրվել կամ դատապարտվել է ահաբեկչության, բռնության կամ ատելության հրահրման, թուրք ազգին կամ պետական ինստիտուտներին վիրավորելու մեղադրանքով:

Կալանավորված լրագրողներից շատերը ձերբակալվել և մեղադրվել են «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ՝ կառավարությունը ենթադրյալ տապալելու գործով»: Զեկույցում նաև խոսք է գնում 2007 թվականին հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մասին.

«2011 թվականին ազգայնական հայացքներով մարդը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման՝ Դինքին կրակելու համար (Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 2011 թվականի հուլիսի 25-ին դատապարտվեց ավելի քան 22-ամյա ազատազրկման – 168.am), սակայն այդ սպանության պատվիրատուները չեն դատապարտվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս