Բաժիններ՝

ԱՄՆ դեսպանը հաստատել է, որ Բաշար Ասադի մայրը լքել է Սիրիան

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը հաստատել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մայրը լքել է Սիրիան:

Ֆորդի խոսքերով՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի միջև (2012 թվականի դեկտեմբերին) տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ Ասադը պատմել է, որ մարդեր ու բախումներ են ընթանում իր նստավայրի շրջանում: Դեսպանի կարծիքով՝ հենց այդ իրադարձություններն էլ Ասադի մորը հարկադրել են լքել երկիրը:

Սրանից առաջ բրիտանական The Telegraph պարբերականը գրել էր, Բաշար Ասադի մայր Անիսա Մախլուֆը մեկնել է Դուբայ՝ իր դստեր՝ Ասադի միակ քույր Բուշրայի մոտ: 5 երեխաների մայրա Բուշրան իր հերթին Սիրիան լքել է նախորդ տարվա աշնանը: Նրա ամուսին, Սիրիայի պաշտպանության փոխնախարար Ասեֆ Շաուքաթը սպանվել է 2012 թվականի հուլիսին ապստամբների հարձակման ժամանակ:

Անիսան հանդիսանում է Սիրիայի 15-րդ (1971-2000) նախագահ Հաֆեզ ալ-Ասադի այրին: Շատերի կարծիքով՝ թեև Անիսան հազվադեպ է հայտնվում հանրության մեջ՝ իրականում նա մեծ ազդեցություն ունի իր որդու և երկրի արտաքին քաղաքականության վրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, 2011 թվականի հոկտեմբերին Դամասկոսից հետ էր կանչել իր դեսպան Ռոբերտ Ֆորդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս