Հայրիկյանը միացավ հացադուլին

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր ծրագրային դրույթները։ Նա նշեց, որ իր ծրագիրը բաղկացած է 4 մասերից՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արտաքին քաղականություն և ազգային արժեքներ։

«Ինձ համար առանձնապես ցավալի են ազգային արժեքների հետ կապված խնդիրները։ Մեր բոլորի աչքի առաջ անկախ Հայաստանը կոչվում է Հարավային Կովկաս»,- ասաց նա` նշելով,  որ միայն Հայաստանում գործող երկաթուղին չի կոչվում «հայաստանյան երկաթուղի, այլ կոչվում է «Հարավկովասյան»։

Պարույր Հայրիկյանն անդրադարձավ նաև նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով գտնվում է հացադուլի մեջ։ «Այստեղ գալուց առաջ հանդիպեցի Անդրիաս Ղուկասյանին և ասացի, որ այսօրվանից եռօրյա հացադուլ եմ սկսում՝ ի համերա\խություն իրեն, բայց գործերս ընդհատել չեմ կարող, իր կողքին նստել չեմ կարող։ Ես սովոր եմ ծոմապահության ընթացքում շրջագայել»,- ասաց Հայրիկյանը՝ ավելացնելով, որ 3 օր հետո կդադարեցնի հացադուլը և կփորձի Ա. Ղուկասյանին նույնպես համոզել դուրս գալ հացադուլից։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031