Բաժիններ՝

ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտոնական տվյալներ է հրապարակել որդեգրված երեխաների վերաբերյալ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտոնական տվյալներ է ներկայացրել 2012 թվականին այլ երկրներից որդեգրած երեխաների մասին: Դրանց համաձայն, ամերիկացիները նախորդ տարի որդեգրել են 8668 երեխա, որոնցից 748-ը՝ Ռուսաստանից:

2012 թվականի ֆինանսական տարում (ավարտվել է սեպտեմբերի 30-ին) ամերիկացիների կողմից որդեգրված երեխաների քանակը նվազել է 7 տոկոսով՝ համեմատած դրա նախորդ տարվա հետ: Դա ամենացածր ցուցանիշն է՝ սկսած 1994 թվականից: 2011 թվականի ֆինանսական տարում ԱՄՆ-ում որդեգրել են 9320 օտարազգի երեխա, իսկ այդ գործընթացի գագաթնակետը գրանցվել է 2004 թվականին՝ 22.884 երեխա:

Դրանից հետո ամերիկացիների կողմից որդեգրված երեխաների քանակը շարունակ նվազում է: Նախորդ տարի ամերիկացիներն ամենաշատը երեխաներ են որդեգրել Չինաստանից՝ 2589 երեխա: Երկրորդ տեղում Եթովպիան է՝ 1568 երեխա, իսկ երրորդ տեղում՝ Ռուսաստանը: Ապա գալիս են Կորեայի Հանրապետությունը (627 երեխա), Ուկրաինան (395), Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (240), Ուգանդան (238) ու Նիգերիան (197):

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով 2012 թվականի ֆինանսական տարում օտարազգիների կողմից որդեգրվել է 99 ամերիկացի երեխա, որոնցից 41-ն ուղարկվել է Կանադա, իսկ 28-ը՝ Նիդերլանդներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս