Բաժիններ՝

Իրանը պլանավորել է 8 տարի անց մարդ ուղարկել տիեզերք

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը շարունակում է աշխատանքներ տանել Hi-Tech սկաֆանդրի ստեղծման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Մոհամեդ Էբրահիմին:

Վերջինիս խոսքերով՝ սկաֆանդրի մշակման ու արտադրման գործընթացն իրականացվում է Շիրազի համալսարանում: Էբրահիմին հավելել է, որ Իրանը պլանավորել է մոտ 8 տարի անց մարդ ուղարկել տիեզերք՝ չնայած երկրի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցներին.

«Իրանն օժտված է բավականաչափ գիտելիքներով ու ֆինանսով, որպեսզի սահմանի սկաֆանդրների արտադրության իր ուղին»:

Նշվում է, որ Իրանը պլանավորել է փետրվարին բացել Իմամ Սադիկի անվան խոշոր աստղադիտարան: Իրանը պլանավորել է փետրվարի սկզբին կապիկ գործուղել տիեզերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս