Բաժիններ՝

Հանրաքվեի անցկացումը չի նշանակում, թե Լոնդոնը թիկունքով է շրջվում Եվրոպային. Դևիդ Քեմերոն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ելույթ ունենալով Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումում, անդրադարձել է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու խնդրին.

«ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը չի նշանակում, թե Լոնդոնը թիկունքով է շրջվում Եվրոպային: Խոսքը գնում է ոչ թե Եվրոպային թիկունքով շրջվելու, այլ՝ ավելի շուտ ընդհակառակը՝ Եվրոպան ավելի մրցունակ, բաց, ճկուն դարձնելու, ինչպես նաև այն մասին, թե ինչպես մենք պահպանենք նրանում Մեծ Բրիտանիայի տեղը:

Միացյալ թագավորությունը չի մտնում եվրոգոտու մեջ և, հազիվ թե, երբևէ ցանկանա դա: Ակումբը, որին մենք պատկանում ենք, փոխվում է, և մենք չենք կարող աչք փակել դրա վրա: Այդ հանրաքվեն պետք է անցկացվի մինչև 2017 թվականը»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Քեմերոնն ընդգծել է, որ կցանկանար, որպեսզի հետագայում Մեծ Բրիտանիան կարևոր և ակտիվ դեր խաղար ընկերակցությունում, սակայն ԵՄ-ի ներսում առկա ներքին խնդիրների պահպանումը բավական նվազեցնում է դրա հավանականությունը:

Քեմերոնի խոսքերով՝ ներկայումս ԵՄ-ի գլխավոր խնդիրներն են եվրոգոտւ տնտեսական ճգնաժամը, անբավարար մրցունակությունը և ֆեդերատիվ Եվրոպայի գաղափարի հանդեպ հասարակական աջակցության զգալի նվազումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս