Բաժիններ՝

Ցանկանում էի հարվածել գնդակին, այլ ոչ թե գնդակ մատուցող տղային. Ազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը մեկնաբանել է «Սուոնսիի» հետ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում (0:0) տեղի ունեցած միջադեպը, երբ ոտքով հարվածել է մարզադաշտում գնդակ մատուցող տղային, ով ժամանակը ձգելու համար պառկել էր գնդակի վրա։

«Տղան ամբողջ մարմնով ընկավ գնդակի վրա, որը ես պարզապես փորձում էի վերցնել նրանից։ Մտածում էի, որ կհարվածեմ հենց գնդակին, այլ ոչ թե նրան։ Եվ ներողություն են խնդրում, որ այդպես ստացվեց։

Այդ տղան հետո եկավ հանդերձարան։ Մենք մի քիչ զրուցեցինք, միմյանցից ներողություն խնդրեցինք։ Դրանով ամեն ինչ ավարտվեց։ Եվս մեկ անգամ, կներեք», – Ազարի խոսքերն է մեջբերում «Չելսիիի» պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031