«Պարո՛ն Ջհանգիրյան, ոչինչ հավերժ չէ, դա լավ իմացեք». Էրիկ Ալեքսանյան
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին տեղեկացրել էր վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
168.am-ը Էրիկ Ալեքսանյանին խնդրեց մեկնաբանել ստեղծված իրավիճակն Աղվան Հովսեփյանի գործի շուրջ:
«Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու շարունակական բնույթը, ինչպես նաև գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելը ոչ այլ ինչ է, քան Գագիկ Ջհանգիրյանի անձնական վրեժխնդրությունը: Պարո’ն Ջհանգիրյան, ոչինչ հավերժ չէ, դա լավ իմացեք»,- ասաց փաստաբանը: