Բաժիններ՝

Ավստրալիան վեց հաուբից կուղարկի Ուկրաինային

Ավստրալիան կկատարի ԱՄՆ-ի խնդրանքը, որը վերաբերում է Ուկրաինային որպես օգնություն մարտական սպառազինություն՝ 155 միլիմետր տրամաչափով վեց դաշտային քարշակվող հաուբից մատակարարելուն:

Այդ մասին ապրիլի 27-ին հաղորդել է Sky News Australia հեռուստաալիքը: Բրիտանական մշակմամբ հրաձգության մինչեւ 30 կիլոմետր հեռահարությամբ M777 հաուբիցները «Եվրոպա» կուղարկվեն Ուկրաինա տեղափոխելու համար: «26,7 միլիոն (ավստրալական) դոլարի (19,1 միլիոն ԱՄՆ-ի դոլար) այս նոր աջակցությամբ Ավստրալիայի ընդհանուր ներդրումն Ուկրաինային ցուցաբերված պաշտպանական ռազմական օգնության մեջ ընդհանուր առմամբ կհասնի ավելի քան 225 միլիոն դոլարի (161,1 միլիոն ԱՄՆ-ի դոլար)»,- Sky News Australia-ն մեջբերում է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի եւ երկրի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնի հայտարարությունը:

Նրանց խոսքով՝ Ավստրալիան նաեւ 65 միլիոն դոլարի (46,6 միլիոն ԱՄՆ-ի դոլար) հումանիտար օգնություն կտրամադրի Ուկրաինային: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ապրիլի սկզբին Ավստրալիան հայտարարել է, որ որպես ռազմական օգնություն 20 հատ ADF Bushmaster զրահափոխադրիչ կուղարկի Ուկրաինային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս