Շվեյցարիան մայիսի 2-ից կհանի սահմանափակումները զբոսաշրջիկների համար
Շվեյցարիան մայիսի 2-ից կհանի մուտքի բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին հաղորդել է միգրացիայի հարցերի պետական քարտուղարությունը: «Այդ օրվանից կգործեն մուտքի սովորական կանոնները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հասարակական տրանսպորտում, ինչպես նաեւ խանութներում ու այլ վայրերում դիմակներ կրելու պահանջը, սրճարաններ, ռեստորաններ, թանգարաններ, թատրոններ եւ այլ օբյեկտներ այցելու համար covid-հավաստագրերը, հնգօրյա կարանտինները Շվեյցարիայում կչեղարկվեն ապրիլի 1-ից: Շվեյցարիա մուտք գործելու համար ռուսաստանցիներին անհրաժեշտ է այցագիր, որը տրվել է ազգային հյուպատոսության կամ շենգենյան համաձայնագրի երկրներից մեկի հյուպատոսության կողմից: Ռուսաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն չկա, երկիր հասնել կարելի է միայն տեղափոխներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: