Աղվան Հովսեփյանի գործը մակագրվել է աղմկահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ աղմկահարույց գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի գնահատմամբ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մակագրման համակարգը դեռ չի վերականգնվել և վերջինիս պարագայում մակագրությունը նույնպես ձեռքով է կատարվել, հետևաբար,  օրինական դատարանի մասին խոսելն ավելորդ է:

«Առհասարակ, դատական պրակտիկան ցույց է տվել, որ պարոն Մարտիրոսյանի պարագայում ստանդարտից դուրս քրեական գործերով արդարադատություն սպասելն անիմաստ է, որովհետև վերջինս նախկինում տարբեր քաղաքական գործերով աչքի է ընկել այնպիսի որոշումներով, որոնք ոչ թե բխել են օրենքից, Սահմանադրությունից, այլ իշխանական խմբակների շահերից»,- մանրամասնեց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930