«Այս մարդը հասկանում է՝ ինչ է հայտարարում․ գործընթացները ներսում մարդկանց «զբաղեցնելու» համար է, քանի դեռ ինքը դրսում հակապետական, հակասահմանադրական ու հակաազգային համաձայնությունների է գալիս…»
Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Հայաստանի անունից հանդես եկող պաշտոնյան, ում ցանկացած խոսք միանգամից դառնում է պետության դիրքորոշում, փաստացի հայտարարում է, որ հնարավոր է համարում Արցախի ավելի պակաս կարգավիճակ, քան արտաքին ինքնորոշումն է (մերժում է անջատում փրկության համար դոկտրինը), բայց միևնույն ժամանակ ռասսայական խտրականության հիմքով միջազգային դատարանում հայց է ներկայացնում առ այն, որ հնարավոր չէ հայերի ֆիզիկական գոյությունը Ադրբեջանի կազմում (հիմնավորում է անջատում փրկության համար դոկտրինը), երկու միտք է ծագում ողջամիտ մարդու ուղեղում՝
1. այս մարդը չի հասկանում՝ ինչ է հայտարարում, և հուշողներին չի լսում, քանի որ ինքը միայն իրեն է հասկացող համարում,
2. այս մարդը հասկանում է՝ ինչ է հայտարարում, և նախաձեռնած իրավական գործընթացները ներսում մարդկանց «զբաղեցնելու» համար է, քանի դեռ ինքը դրսում հակապետական, հակասահմանադրական ու հակաազգային համաձայնությունների է գալիս…»։