Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հաջող են մեկնարկել իսպանական միջազգային մրցաշարում
                                    Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները հաջող են մեկնարկել իսպանական միջազգային մրցաշարում:
Իսպանական «Menorca» միջազգային մրցաշարի մեկնարկային տուրում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը հաղթանակ են տոնել:
«Menorca» միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 7 մրցափուլից: Մրցաշարին մասնակցում է 137 շախմատիստ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    