Բաժիններ՝

Ուկրաինայում մարդասիրական օգնություն է ստացել ավելի քան 2,5 միլիոն մարդ. ՄԱԿ

ՄԱԿ-ը եւ նրա հետ համագործակցող կազմակերպությունները մարդասիրական օգնություն են հասցրել Ուկրաինայում ավելի քան 2,5 միլիոն մարդու համար, ապրիլի 20-ին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Մեր գործընկերների հետ մենք կենսականորեն անհրաժեշտ օգնություն ենք հասցրել ավելի քան 2,5 միլիոն մարդու համար»,- գրել է նա Twitter-ում։ Գուտերիշը հավելել է, որ ներկայումս Ուկրաինայում է գտնվում ՄԱԿ-ի ավելի քան 1,3 հազար աշխատակից, որոնք զբաղվում են մարդասիրական օգնություն ցույց տալով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս