«Ավելի լավ է՝ ոտքի վրա կանգնած մեռնենք, մեր տղաներն այդպես են արել մեր հայրենիքի համար». Տարոն Տոնոյան
Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանն Ազատության հրապարակ է եկել, որովհետև, ըստ նրա, ազգը պարտավոր է ելքեր գտնել Արցախի և Հայաստանի համար ստեղծված այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ բժիշկը՝ հավելելով.
«Պայքարել է պետք: Հոգնել պետք է չլինի»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ հայ ժողովրդի թշնամին մեկ նպատակ ունի՝ իր ճանապարհին չունենալ Հայաստան և Արցախ, ուստի, եթե Արցախի կարգավիճակի նշաձողը փորձեն իջեցնել, ապա թշնամուն կմոտեցնեն իր նպատակին: Արցախը մեր վահանն է: Եթե Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնենք, Հայաստանի չլինելը կմոտեցնենք»,- ասաց Տոնոյանը:
Նրա խոսքով՝ մենք պետք է ուժեղանանք, ոտքի կանգնենք և այդ ժամանակ միջազգային հանրությունը կգա և կկանգնի մեր կողքին, իսկ եթե չուժեղանանք, մեր կողքը կանգնեցնել չեն լինի, քանի որ կտեսնեն, որ թուրքի հետ ապրելուն հարմարվել ենք:
«Ավելի լավ է՝ ոտքի վրա կանգնած մեռնենք, մեր տղաներն այդպես են արել մեր հայրենիքի համար: Մենք առնվազն դավաճան պետք է լինենք, որ արցախցուն մենակ թողնենք: Մենք դա չպետք է անենք»,- ասաց Տարոն Տոնոյանը:
Մանրամասները՝ տեսանյությում: