Սիրիայում ընթացող արյունահեղության մեջ մեղքի մեծ բաժին ունի Թուրքիան. Բաշար Ասադ
Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իրանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Թուրքիային.
«Սիրիայում ընթացող արյունահեղության մեջ մեղքի մեծ բաժին ունի Թուրքիան: Սիրիայում տեղի է ունենում ոչ թե «Արաբական գարուն», այլ՝ «ահաբեկչություն»: Ահաբեկիչների հետևում կանգնած են Թուրքիան և արևմտյան երկրները: Սիրիայի ժողովուրդը երբեք չի մոռանա Թուրքիայի նմանատիպ վերաբերմունքը:
Չնայած այդ ամենին՝ թուրք ժողովուրդը օգնություն է ցուցաբերել Սիիային, և մենք փորձում ենք լավ կապեր պահպանել թուրք ժողովրդի հետ, քանի որ կառավարությունը ժամանակավոր է, իսկ ժողովուրդը՝ հավերժ: Սիրիան ապրում է տարածաշրջանային ու միջազգային պատերազմի պայմաններում, և դրա ավարտի համար անհրաժեշտ է ժամանակ:
Յուրաքանչյուրը խոսքով ցանկանում է Սիրիայում պատերազմի արագ դադարեցում: Սակայն դա ճշմարիտ չէ: Մենք ապրում ենք միջազգային պատերազմի պայմաններում և ժամանակ է պետք՝ դրա դադարեցման համար: Մենք պետք է իրատեսականորեն նայենք տեղի ունեցող դեպքերին»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Սիրիան Թուրքիային մեղադրել է Հալեպի շուրջ 1500 ֆաբրիկաների ու ձեռնարկությունների սարքավորման թալանի և իրմոտ փոխադրելու մեջ: