ՀՅԴ-ում կողմնորոշված են առավել օրիգինալ դիրքորոշման. մամուլ
«ՀՅԴ–ում շարունակվում են քննարկումները, թե ինչ դիրքորոշում դրսևորել փետրվարի 18-ին։ ՀՅԴ մի հատվածը կարծում է, որ կարելի է սեփական էլեկտորատին կոչ անել ձայն տալ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այս առաջարկին դեմ արտահայտվողներն ավելի շատ են։ Եվ ՀՅԴ-ում կողմնորոշված են առավել օրիգինալ դիրքորոշման։
Ըստ ՀՅԴ մեր աղբյուրների՝ առաջիկայում ՀՅԴ ԳՄ-ն շրջաբերական կհղի կառույցներին, որտեղ ի մասնավորի բացատրված կլինի, որ ընտրությունները բոյկոտելը ճիշտ մարտավարություն չէ, իրենք մասնակցում են ընտրություններին, անպայմանորեն գնում են տեղամասեր ու քվեաթերթիկը դարձնում անվավեր, քվեաթերթիկի վրա գրելով՝ Դաշնակցություն։
ՀՑԴ անդամների մասնակցությունն ընտրություններին պարտադիր է։ Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն նախ ինքն է ցանկանում իմանալ, թե ինչքան ձայն ունի այս փուլում, քանի որ առաջիկայում սպասվում են նաև Երևանի քաղաքապետի, այն է՝ ավագանու ընտրություններ, որին Դաշնակցությունը ցանկանում է լրջորեն մասնակցել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։