Բաժիններ՝

ԱՄՆ-ն քիչ հավանական է համարել Ռուսաստանի հեռացումը ԵԱՀԿ-ից

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստանի հեռացումը ԵԱՀԿ-ից քիչ հավանական է: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը:

«Չկա հստակ մեխանիզմ, որը մեզ հնարավորություն կտար հեռացնել Ռուսաստանին»,- ճեպազրույցում ասել է Քարփենթերը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ «քիչ հավանական է գտնել հնարավորություն՝ հեռացնելու Ռուսաստանին»:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայում ռուսական կողմի գործողություններն Ուկրաինայում դատապարտում է կազմակերպության անդամ 55 երկիր, իսկ աջակցում է միայն Բելառուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս