Բաժիններ՝

Թուրքիայի ընդդիմության ղեկավարը ավելի քան 11 հազար դոլարի փոխհատուցում կվճարի Էրդողանին

Թուրքիայի Գերագույն դատարանը բավարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցն ընդդեմ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը՝ նշելով, որ Քըլըչդարօղլուն որպես բարոյական փոխհատուցում պարտավորվել է Էրդողանին վճարել 165 հազար թուրքական լիրա (շուրջ 11.3 հազար ԱՄՆ դոլար):

Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդընը հայտնել է, որ դատարանը որոշում է կայացրել, որ ընդդիմադիր գործչի մի շարք հայտարարություններ, որոնք նա արել է ինչպես սոցցանցերում, այնպես էլ իր ելույթներում, դուրս են խոսքի ազատության նորմերից և ունեցել են Էրդողանի նկատմամբ անձնական վիրավորանքի բնույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս