
Հարավաֆրիկյան Հանրապետությունում հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 253-ի

Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգում հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 253-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մեկ օրում միջինը 300 մմ տեղումներ են գրանցվել, ինչը կրկնակի ավել է նախկինում գրանցված ռեկորդից:
Կվազուլու-Նատալ նահանգի ղեկավարությունը տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել: Տուժածներին ժամանակավոր կացարան, սնունդ և դեղամիջոցներ են տրամադրվել:
Տարերային աղետի հետևանքներին ծանոթանալու նպատակով դեպքի վայր է ժամանել ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամապոսան: