Բաժիններ՝

Նիգերիայի կենտրոնական մասոմ հարձակման զոհերի թիվը հասել է 154-ի. Reuters

Ելուզակներ հարձակման հետեւանքով զոհվածների թիվը, որն ապրիլի 10-ին տեղի է ունեցել Նիգերիայի կենտրոնական մասի Պլատոյի նահանգի մի շարք շրջաններում, հասել է 154-ի, ինչը եռապատիկ գերազանցում է նախնական գնահատումները: Ապրիլի 13-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։

«Մեր տվյալներով՝ կա 154 սպանված, ներառյալ նրանք, ովքեր փորձել են ելուզակներից թաքնվել թփուտներում»,- հայտարարել է Գարգայի շրջանի իշխանությունների ներկայացուցիչ Յաու Աբուբաքարը: Նրա խոսքով՝ զինյալները գյուղ են մտել մոտոցիկլետներով եւ անկանոն կրակ բացել: Տների եւ խանութների մի մասը կողոպտվել Է եւ հրկիզվել:

Նրանց, ովքեր փորձել են թաքնվել մերձակա թփուտներում, ելուզակները հետապնդել են եւ սպանել: Այդ նույն շրջանի իշխանությունների եւս մեկ ներկայացուցիչ Ալհաջի Վադան հավելել է, որ իշխանություններն այնտեղ են ուղարկել զինծառայողների անվտանգության ապահովման եւ ելուզակների որոնման համար: Երկուշաբթի օրը նիգերիական Nigerian Tribune թերթը, վկայակոչելով Պլատոյի նահանգի իշխանություններին, հայտնել է որ անցած օրն այնտեղ 80 մարդ է սպանվել ելուզակների կողմից: Հրոսակախմբերի հարձակման են ենթարկվել գյուղեր տեղական ինքնակառավարման տասը շրջաններում: Վերջին երկու տարում Նիգերիայում աճում է գյուղերի եւ ֆերմերական տնտեսությունների վրա զինյալների եւ ելուզակների հարձակումների թիվը: Հարձակումներն ուղեկցվում են սպանություններով եւ կողոպուտներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս