Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել
Հայաստանում ապրիլի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 711 դեպք, որից 410 հազար 387-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2023 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 2540 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք, առողջացել է 22 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 5 հազար 711 -ի: