Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 11․855 դեպք
Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է կորոնավիրուսի 11․855 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 18 007․915 է: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողներին հայտնել են նոր ինֆեկցիայի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:
24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 1390 մարդ: Մեկ օրում առողջացել է 26․755 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 17 մլն 239․857 է:
Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում մահացել է 248 մարդ: Մահերի ընդհանուր թիվը 371․964 է: