Գերմանիան ծրագրում է ուժեղացնել քաղաքացիական պաշտպանության օբյեկտները
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը հայտնել է երկրում քաղաքացիական պաշտպանության օբյեկտների ամրացման մտադրության մասին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նախարարն այս մասին ասել է Welt am Sonntag-ին տված հարցազրույցում:
Նախարարը նաև հայտնել է ճգնաժամային իրավիճակների դեպքում բժշկական սարքավորումների և դեղամիջոցների պաշարների ստեղծման ծրագրերի մասին:
«Մենք պահանջել ենք նոր միջոցներ՝ լրացուցիչ բյուջեով», – ասել է նա:
Նախարարը հավելել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը պահանջում է էապես բարձրացնել պաշտպանության մակարդակը: