Գնորդներն ու վաճառողները «լեզու չեն գտել». բորսայում կրկին դոլար չի վաճառվել
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունվարի 21-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի առավելագույն գինը եղել է 405 դրամ, մինչդեռ առաջարկի նվազագույն փոխարժեքը կազմել է 407.35 դրամ:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 405, վաճառվում՝ 405 դրամով։