Տղամարդն ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու․ բժիշկ
Մարտի 29-ին հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք, աջ ակնագնդի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Մասիս-Այնթապ ճանապարհի՝ Այնթապ գյուղի հատվածից:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու:
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում քրեական գործ է հարուցվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Մասիսի ոստիկանները ապրիլի 6-ին, ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Երևան քաղաքի Ուլնեցու փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի 31-ամյա մի բնակչի: Նա ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: