Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սև ծովում ական հայտնաբերելու մասին
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Սեւ ծովում հերթական ականը հայտնաբերելու մասին։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ական է հայտնաբերել Բուլղարիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Իգնեադայի առափնյակի մերձակայքում (Սեւ ծովի արեւմտյան ափ):
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն (ԱԴԾ) ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի զինվորականները Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո շուրջ 420 ական են տեղադրել դեպի Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի նավահանգստներ տանող մատույցներում: Ծառայությունում չեն բացառել պոկված ականների տեղաշարժի հնարավորությունը Բոսֆորի նեղուց եւ հետո Միջերկրածովյան ավազանի ծովեր: Ինչպես գրում է HՖrriyet թերթը, Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին խնդրել են՝ ականներին հետեւել Ռուսաստանի ԱԴԾ-ի հաղորդագրությունից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: