Հետախուզվողի մոտ ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել
Ոստիկանության ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 5-ին Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկից Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Երվանդ Գ.-ն, որը 2021 թ. փետրվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ (Մարդուն առևանգելը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով: Բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 9 փամփուշտով, և ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով:
Երվանդ Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք: