ՆԱՏՕ-ն հայտնել է առաջընթացի մասին արևելյան թևում նոր մարտական խմբերի պատրաստման գործում. DPA
ՆԱՏՕ-ն հայտարարել է առաջընթացի մասին արեւելյան թեւի ամրապնդման գործում. չորս նոր բազմազգ մարտական խմբեր Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում եւ Բուլղաիայում հասել են մարտական պատրաստության առաջին մակարդակին: Ապրիլի 5-ին այդ մասին հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչին։
Նրա տվյալներով՝ սկզբնապես ՆԱՏՕ-ն չի սկսել ծանուցել արեւելյան թեւում ստեղծվող մարտական խմբերի ստույգ կազմի եւ թվաքանակի մասին: Սակայն, մարտի 21-ի տեղեկատվության համաձայն, ինչպես գրում է DPA-ն, այն ժամանակ Սլովակիայում արդեն գտնվում էր 2 100 զինվոր այնպիսի երկրներից, ինչպիսք են Գերմանիան, Նիդեռլանդները, Չեխիան եւ ԱՄՆ-ը:
Հունգաիայում տեղաբաշխվել էր 800 զինվոր Խորվաթիայից, Բուլղաիայում 900-ն ԱՄՆ-ից եւ Ռումինիայում 3 300-ը Ֆրանսիայից, Բելգիայից, Իտալիայից եւ ԱՄՆ-ից: Նոր մարտական խմբերը նախատեսված են դիմադարձման եւ պաշտպանության ներուժի հետագա բարձրացման համար՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման ֆոնին: Մինչեւ հիմա, ինչպես ընդգծում է գործակալությունը, ՆԱՏՕ-ն մշտական բազմազգ ստորաբաժանումներ ուներ սոսկ մերձբալթյան պետություններում՝ Էստոնիայում, Լատվիայում եւ Լիտվայում, ինչպես նաեւ Լեհաստանում: Սովորաբար նման մարտական խմբերն ունենում են 1 000-ից մինչեւ 1 200 զինվորական, բայց վերջերս դրանց թվաքանակն զգալիորեն ավելացվել է Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, հաղորդել էՏԱՍՍ-ը: