Բաժիններ՝

Ավտոճանապարհների վիճակը ժամը 02:30-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 02:30-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Լոռու մարզի Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհները:

Գեղարքունիքի մարզում փակ է Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի է Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս