Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի լուսանկարներով արաբական ամսագիրը շոկ է առաջացրել մուսուլմանական աշխարհում (լուսանկարներ)

Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է մուսուլմանական ամսագրերից մեկի համար` դառնալով արաբական Hia ամսագրի 2013 թվականի առաջին համար հերոսուհին: Քիմի լուսանկարներն իսկական շոկ են առաջացրել մուսուլմանական աշխարհում, թեև դրանք ֆոտոմոդելի այլ` սովորական լուսանկարների համեմատ, կարելի է «համեստ ու պարկեշտ» համարել:

Ավանդական մուսուլմանական աշխարհում աղմուկ է բարձրացրել հատկապես Քարդաշյանի այն լուսանկարը, որում նա կրում է փոքր-ինչ լայն բացվածքով դեկոլտե: Այդ լուսանկարը, սակայն, ոչ թե ամսագրի առաջին էջում է. այլ Քիմի մասին պատմող հոդվածում: Իսկ առաջին էջում Քիմը ներկայացվել է համեստ` սպիտակ զգեստով, չադրայով ծածկված մազերով: Սակայն ամսագրի մեջտեղի էջերում հայտնված` վերը նշված լուսանկարում երևում է Քիմի կիսամերկ կուրծքը, ինչն էլ արաբական աշխարհում զայրույթ է առաջացրել:

Նշենք, որ Hia-ն համարվում է արաբական մեծահարուստ կանանց համար նախատեսված գլամուրային ամսագիր: Քիմին Hia-ն ներկայացրել է որպես արևելյան արքայադուստր: «Ուրախ եմ նկարահանվել Hia ամսագրի համար: Այս ֆոտոսեսիան շատ է տարբերվում նրանից, ինչով ես զբաղվել եմ նախկինում, սակայն ինձ գոհացնում է ստացված արդյունքը»,- մեկնաբանելով արաբական ամսագրի հետ իր համագործակցությունը, ասել է Քիմ Քարդաշյանը:

4 2 3 154220

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031