Հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում են Դեդ Հասանի հնարավոր մարդասպանները (տեսանյութ)

Life News-ի տրամադրության տակ է հայտնվել գաղտնի տեսանկարահանման նյութը, որը կարող է օգնել ոստիկանության 75-ամյա օրենքով գող Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մարդասպաններին գտնելու հարցում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ժամը 12։49-ին երկու տղամարդ մտնում այն շենքի մուտքերից մեկը, որտեղից կարճ ժամանակ անց կրակել են Ուսոյանի վրա։ Տղամարդկանցից մեկի ձեռքին մեծ պայուսակ է եղել։ Ենթադրվում է, որ դրանում եղել է զենքը։

Իսկ մինչ այդ՝ ժամը 11։57-ի սահմաններում, տեսախցիկի օբյեկտիվում հայտնվում է մի տղամարդ, որը հետևում է անցուդարձին և հեռախոսով խոսում ինչ-որ մարդկանց հետ։ 15 րոպե անց նա կորում է տեսադաշտից։ Քննիչները չեն բացառում, որ նա մարդասպանների հանցակիցն է։

Ենթադրյալ մարդասպանները տեսախցիկի առջև հայտնվում են  շենք մտնելուց 20 րոպե առաջ։ Նրանք կանգնում են մուտքի մոտ և ինչ-որ բան քննարկում։ Այդ պահին նրանց մոտով անցնում է ոստիկանության մեքենան, սակայն ուշադրություն չի դարձնում արկու տղամարդկանց վրա։

Կարդացեք նաև

Որոշ ժամանակ անց տղամարդիկ հեռանում են շքամուտքից և կարճ ժամանակ վերադառնում՝ վճռականորեն շենք մտնելով։

Մարդասպանները մնում են աստիճանավանդակի վրա մինչև ժամը 14։00-ն։ Կրակոցներից հետո նրանք հերթով դուրս են գալիս և հեռանում շենքից։

Life News-ը նշում է, որ այս տեսանյութի հնարավոր լավագույն որակով տարբերակը փնտրում են օրենքով գողերը, որոնք սեփական հետաքննություն են սկսել՝ մարդասպանին գտնելու համար։

 

Տեսանյութեր

Լրահոս