WikiLeaks-ի ենթադրյալ իրազեկիչը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks-ի ենթադրյալ իրազեկիչ Բրեդլի Մանինգը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման: Տրիբունալը հրաժարվել է ուշադրություն դարձնել նրա դրդապատճառներին:
Մենինգի փաստաբանները պնդում էին պատճառների կարևորության հաշվի առնման շուրջ, որոնք ստիպել են զինվորականին գաղտնի փաստաթղթեր փոխանցել WikiLeaks-ին: Սակայն դատավորը հայտարարել է, որ դրդապատճառը չի կարող հիմք ծառայել նրա գործողությունների արդարացման համար: Փաստաբանները նաև պնդում էին, որ շարքայինը չի էլ ենթադրել, որ իր փոխանցած տեղեկությունները կարող են հրապարակվել թշնամու կողմից:
Շարքային Բրեդլի Մենինգը, ով Իրաքում ռազմական վելուծաբան էր, 2010 թվականի մայիսին ձերբակալվել է Ջուլիան Ասանժի WikiLeaks կայքին Իրաքում ու Աֆղանստանում իրականացված օպերացիաների վերաբերյալ գաղտնի տեղեկություններ հաղորդելու համար: Մենինգին մեղադրանք էր ներկայացվել 22 կետով, այդ թվում նաև թշնամուն օգնելու կետով: Դրա համար նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Դատական գործընթացը մեկնարկելու է 2013 թվականի հունիսին: