Բաժիններ՝

Շոտլանդիային թույլատրվել է անցկացնել անկախության հանրաքվե

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը Համայնքների պալատից հետո հավանության է արժանացրել Շոտլանդիային՝ անկախության համար հանրաքվե անցկացնելու թույլտվություն տալը: Հանրաքվեի անցկացման սկզբունքներն ու կարգը նշված են Էդինբուրգի համաձայնագրում, որը նախորդ տարի ստորագրել է Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Քվեարկությունն անցկացվելու է հաջորդ տարվա աշնանը: 1979 թվականին Էդինբուրգում արդեն իսկ անցկացվել է այդպիսի հանրաքվե: Այն ժամանակ շոտլանդացիների մեծ մասը կողմ էր արտահայտվել Միացյալ թագավորության կազմից դուրս գալուն, սակայն հանրաքվեին մասնակցածների սակավ քանակը պատճառ դարձավ, որ հաշվի չառնվեցին հանրաքվեի արդյունքները: Ներկայիս հանրաքվեն նվիրված է Բենոկբեռնեի ճակատամարտի 700-ամյակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս