Բաժիններ՝

ՌԴ-ում զբաղվում են Եվրամիության երկրներից ռուսաստանցիների վերադարձի հարցով

Ռուսաստանն աշխատում է ԵՄ-ի այն երկրներից քաղաքացիների վերադարձի հարցով, որոնք փակել են ավիահաղորդակցությունը: Այդ մասին հայտնել է ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովը։

«Մշակվում է: Կա այդ հաշվով կառավարության հանձնարարությունը, զբաղվում է տրանսպորտի նախարարությունը, «Ռոստուրիզմ»-ը, արտաքին գործերի նախարարությունը, աշխատանքը տարվում է»,-Իվանովը երկուշաբթի օրն ասել է լրագրողներին: Նախօրյակին Ռոսավիացիան, ԱԳՆ-ն եւ «Ռոստուրիզմ»-ը համատեղ հայտարարությամբ հաղորդել են, որ մտադիր են կազմակերպել ռուսաստանցիների վերադարձը Եվրոպայից:

«Ներկայում օդային տարածության մասնակի փակման, ինչպես նաեւ Ռուսաստանի մի քանի օդանավակայաններում պահպանվող սահմանափակումների կապակցությամբ արտասահմանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների մոտ կարող են դժվարություններ առաջանալ տուն վերադառնալու առնչությամբ: Այս դեպքում անհրաժեշտ է կապ պահպանել տուրօպերատորի կամ փոխադրողի հետ»,-նշվել է համատեղ հայտարարության մեջ:

«Ռուսական ավիաընկերությունները պատրաստ են իրենց պարտավորությունները կատարել ուղեւորների առջեւ եւ նրանց տուն տեղափոխել»,-հաղորդել են Ռուսաստանի իշխանությունները:

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ արտասահմանում այժմ գտնվում են մոտավորապես 150 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկներ, որոնք չեն կարող Ռուսաստան վերադառնալ ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով: Դրանց թվում է Եվրամիության եւ մի քանի այլ երկրների օդային տարածության փակումը ռուսաստանյան ինքնաթիռների թռիչքի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս