Բորելը ԵՄ-ի երկրների ՊՆ ղեկավարների արտակարգ հանդիպում է հրավիրել Ուկրաինայի իրադրության պատճառով

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բրելը դաշինքի 27 երկրների պաշտպանության նախարարների (ՊՆ) ղեկավարների արտակարգ հանդիպում է հրավիրել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություն իրականացնելու պատճառով: Բորելի խոսքով՝ նախարարները կքննարկեն Ուկրաինայի կարիքները:

«Մենք կքննարկենք հետագա անհետաձգելի կարիքները եւ կհամակարգենք մեր օգնությունը համակարգող կենտոնի օգնության հետ, որը կառավարում է Եվրամիության Ռազմական շտաբը»,- Twitter-ում գրել է նա։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի որոշում է ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին:

Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում է միայն ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս