Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը. նա պատգամավորներին այլ քաղաք է կանչել հանդիպման

ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

«Արդեն իսկ երեկ նա Կիևում չէր` մեկնել էր Լվով։ Բոլոր տեսաուղերձները նախապես ձայնագրված են»,–ասել է Վոլոդինը։

Նա հավելել է, որ նման տեղեկություն են հայտնել Գերագույն ռադայի պատգամավորները, որոնք փորձել են Կիևում հանդիպել Զելենսկիին։

Վերջինս, սակայն, նրանց հանդիպման համար հրավիրել է Լվով։

Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկու բոլոր տեսաուղերձները նախապես ձայնագրված են։մ

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Տեսանյութեր

Լրահոս