Բաժիններ՝

Փոխոստիկանապետին դատում են. մամուլ

«Հունվարի 16-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Իջևանի նախկին փոխոստիկանապետ Սայադ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը։ Իջևան քաղաքի բնակիչ, 1965 թվականին ծնված Սայադ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա, լինելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Իջևանի բաժնի պետի տեղակալ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչն էական վնաս է պատճառել պետության և անձանց իրավունքներին և օրինական շահերին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

Ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրան մեղադրանք է առաջադրված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը)։ Սույն հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու և գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս