Բաժիններ՝

Ն. Փաշինյան. Հանրության դատին կներկայացնեմ քաղաքացիական փաստաթղթի նախագիծ. մամուլ

«Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և մեջբերում Փաշինյանի խոսքը.

««Ground zero» և «Քաղաքական տարին մեկնարկելիս» հոդվածներիս քննարկումը վկայում է, որ արծարծված հարցերը հրատապ են և հուզում են հանրության լայն շերտերին:

Հոդվածների կապակցությամբ եղել են նաև քննադատություններ, որոնց հետևել եմ ուշադրությամբ ու հարգանքով: Հարկ եմ համարում ընդգծել, որ չեմ հանդիպել այնպիսի հարցադրումների, որոնց պատասխանները ուղղակի կամ անուղղակի տրված չլինեին հենց հոդվածներում, ինչը նշանակում է, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չկա: Ներկայումս առաջնային է դառնում հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող քաղաքացիական պայքարի հետագա կազմակերպման մասին խոսակցությունը: Վերահաստատելով Ազատության հրապարակում ստանձնած պարտավորություններս՝ առաջիկայում հանրության դատին կներկայացնեմ քաղաքացիական փաստաթղթի նախագիծ, ինչի վերաբերյալ ակնկալում եմ շահագրգիռ քննարկում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս