Դատախազությունը Սամվել Բաբայանի՝ փաստաթղթերի կեղծման մասին հայտարարության մասին նորություն չունի

Սամվել Բաբայանի՝ փաստաթղթերի կեղծման մասին հայտարարությունները դեռ քննության փուլում են, որը սկսվել է գրեթե անմիջապես ՊԲ նախկին հրամանատարի համապատասխան հայտարարությունից հետո:

«Զինվորական դատախազության կողմից այդ հայտարարությունների մասին նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ՝ արցախյան պատերազմին առնչվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար, ներկայում այդ փուլում է, դեռ նոր բան չկա այդ մասով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 3-ին «Հրապարակին» տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ԳՇ-ում նստած՝ հրաման են փոխում, նոր հրամաններ կեղծում»:

«Ես շատ բան գիտեմ, որ Ղարաբաղի շտաբի պետով-բանով դրել՝ հրամաններ են գրել: Չեն հասկանում, որ զռռում է, որ սարքած է։ Այստեղ՝ Հայաստանում էլ են զբաղվում, որովհետև որևիցե հրաման չի եղել հետքաշման կամ առաջ գնալու, հիմա պետք է ստուգել, դրանց բոլորին պատասխանատվության կանչել։ Փորձում են վերացնել հետքերը»,- նշել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28