«Փաստորեն Հայաստանի նախկին 2 նախագահները հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից»․ Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Փաստորեն Հայաստանի նախկին 2 նախագահները հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից: Չեմ հասկանում՝ ինչի՞ Ադրբեջանը ուղղակի չի դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր, իհարկե, չի տեսնի»:

Տեսանյութեր

Լրահոս