Ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գնումների և մատակարարման վարչության պետը
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով զինվորական դատախազությանը, հայտնում են, որ ձերբակալվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության գնումների և մատակարարման վարչության պետ Մելիքմամեդ Գուրբանովը։
Ըստ հրապարակումների՝ գնդապետ Մ.Գուրբանովը մեղադրվում է պետությանը խոշոր նյութական վնաս հասցնելու մեջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։